Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամայ Մելանյա Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ավտոմեքենան էլ տեղափոխվել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի փոխանցմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարակամ մաքրման հիմնարկի աշխատակից է, նա եղել է իր գործընկերոջ հետ և մաքրման աշխատանքներ է իրականացնելիս եղել: