ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում, ըստ նախանական տվյալների, սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։