ՆԳՆ սպասարկման գրասենյակները, նախարարի հրամանի համաձայն, հուլիսի 10-ին աշխատանքներ կիրականացնեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայքներում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ժամը 10:30-16:30-ը ծառայությունները կանցկացվեն Ճամբարակի համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-ն՝ Վարդենիսի համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հուլիսի 10-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն Կոտայքի մարզի Չարենցավան և Բյուրեղավան համայնքներում հուլիսի 3-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։