Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (57 գոլ), աշխարհի չեմպիոն Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն։ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Հունիսի 30-ին ավարտվել էր Օլիվիե Ժիրուի պայմանագիրն ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Լիլին»։

Ժիրուն 2024թ․ ամռանն էր տեղափոխվել «Լոս Անջելես», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ակումբային կարիերայի ընթացքում Ժիրուն հանդես է եկել ֆրանսիական «Գրենոբլում», «Տուրում», «Մոնպելիեում», անգլիական «Արսենալում», «Չելսիում» եւ իտալական «Միլանում»։

ajax-loader