ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ մակերեսով, մայթերի սալիկապատում՝ 2119 քմ մակերեսով, 1374 գծամետր երկարությամբ մայթերի բազալտե եզրաքարերի, 320 գծամետր երկարության ջրահեռացման վաքերի տեղադրում, 325 գծամետր երկարության ջրահեռացման ներքին ցանցի և 156 գծամետր երկարության գաբիոնային հենապատի կառուցում։
Ներկայում ընթանում են ջրահեռացման վաքերի և մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Կատարվել է նաև ճանապարհի երթևեկելի մասի հին ծածկի հեռացում։
Շինարարական աշխատանքներ, որոնք իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ