Շիրակի մարզում շահագործման հանձնվեց ևս մեկ մանկապարտեզ

Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայում շահագործման հանձնվեց 490 քմ ընդհանուր մակերեսով «Նռանե» մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2 փուլով․ գումարի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40-ը՝ համայնքը։ 

Հիսուն երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ ունի 30 սան։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մազպետի աշխատակազմից, 2023-2024 թվականներին 25 մլն դրամի շրջանակներում իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները, կառավարությունը ևս 19 մլն 318 հազար դրամ է հատկացրել մանկապարտեզը նորագույն սարքավորումներով, գույքով հագեցնելու համար։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մանկապարտեզի շահագործման առթիվ շնորհավորել է ներկաներին և նշել, որ նմանօրինակ միջոցառումներին մասնակցելն աշխատանքային օրվա լավագույն բաղադրիչ է։

«Կրթությունը միայն մանկավարժի կամ դաստիարակի տված գիտելիքը չէ, այլ այն միջավայրը, որտեղ երեխան սովորում է՝ սկսած շենքային պայմաններից, մինչև մթնոլորտ ու յուրաքանչյուր մանրուք։ Այս մանկապարտեզը ևս ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում է կառուցվել։ Այժմ մեր մարզում 39 դպրոց է կառուցվում, վերակառուցվում։ 27 դպրոց հիմնանորոգվում, վերանորոգվում է, որից 15-ը Գյումրիում՝ շուրջ 4 մլրդ դրամի շրջանակներում, Շիրակի մարզում ևս 12 դպրոց հիմքից կառուցվում է։ Ծրագիրը շարունակական է լինելու, որպեսզի մեր երեխաները սովորեն բարեկարգ միջավայրում»,-նշել է Շիրակի մարզպետը։

ajax-loader