Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևան»-ը հաղթեց «Յունիսպորտ»-ին 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Առաջին խաղակեսում «Յունիսպորտ»-ն ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևան»-ը կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։
«Յունիսպորտ»-ին հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց հարվածով, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց։
Խաղի վերջնամասում «Երևան»-ը մրցակցի դարպասն ուղարկեց 6-րդ գնդակն ու չորրորդ անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն։