Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում, տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։
«Իր խոսքում դեսպան Խաչատրյանը շնորհակալության է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի ողջ քաղաքային խորհրդին անվանակոչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար՝ ընդգծելով համաշխարհային մեծության արտիստի հիշատակը հավերժացնող հերթական այս նախաձեռնության կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանը հավելել է, որ Ֆրանսիան և ֆրանսիականությունը մարմնավորող, բայց միևնույն ժամանակ համայն հայ ժողովրդին ներկայացնող աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանի անկախությունից հետո դարձել էր Հայաստանի պետականության անդավաճան ուղեկիցը՝ դառնալով նաև նրա պաշտոնական դեսպանը, ազգային հերոսը, և իր անմնացորդ նպաստը բերելով հանուն Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններին։

Արարողությանը ներկա են գտնվել նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանը և Լորանս Պատրիսը, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրը, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, թաղամասի բնակիչներ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ