Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի մարտի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի մարտին կազմել է 893,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 622,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.4% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 479,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.6% աճ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 448,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4.6% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 410,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% անկում։

Էրեբունի վարչական շրջանում՝ 410,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․4% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 410,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4.3% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 393,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.1% անկում։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 392,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․6% անկում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 388,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.4% աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 236,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․2% աճ։

ajax-loader