Բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները․ համաժողով՝ Երևանում

Այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Համաժողովը կդառնա նոր հարթակ զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջող փորձը:

ajax-loader