ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նշել է Երկրաբանի օրը

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն, ի դեմս բոլոր երկրաբանների, նշել է Երկրաբանի օրը։ Միջոցառումը մեկնարկել է Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։

Ֆակուլտետի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։

Մայր բուհում կայացած հանդիսավոր նիստին նա հանդես է եկել «Հանքարդյունաբերության ներուժը ու հեռանկարները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով։

Զեկույցներով հանդես են եկել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը և ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։

ajax-loader