ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրում և Արագածոտնում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ապրիլի 4-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն.

ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Երվանդաշատ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Սահմանապահների փ. 19),

ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ միջպետական ճանապարհին` խանութի հարևանությամբ (9-րդ փողոց 1-ին տուն):

Նշվում է, որ ապրիլի 11-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրերում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։

ՀՀ ՆԳՆ պարզաբանմամբ՝ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

ajax-loader