Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

Պեկինը խստորեն դատապարտում է չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը Վաշինգտոնի կողմից և խոստանում է հակաքայլեր ձեռնարկել իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։

«Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշել է Առևտրի նախարարությունը, սակագները լուրջ վնաս են հասցնում բոլոր երկրների օրինական իրավունքներին և շահերին և «միակողմանի ահաբեկման տիպիկ պրակտիկա են»։

«Պատմությունն ապացուցել է, որ մաքսատուրքերի բարձրացումը չի լուծի Միացյալ Նահանգների սեփական խնդիրները»,- ընդգծել են գերատեսչությունում։ Հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփի պրոտեկցիոնիզմը ոչ միայն կվնասի ամերիկյան շահերին, այլև կվնասի համաշխարհային տնտեսական զարգացմանը և արտադրության ու մատակարարման շղթաների կայունությանը:

«Առևտրային պատերազմում հաղթողներ չկան, պրոտեկցիոնիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ չեղարկել իր միակողմանի մաքսատուրքերը և պատշաճ կերպով լուծել տարաձայնությունները իր առևտրային գործընկերների հետ հավասար երկխոսության միջոցով», – ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

ajax-loader