Ապահովագրական ընկերությունները 7%-ով կրճատել է հարկային վճարումները

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025թ. առաջին եռամսյակում գործող 7 ապահովագրական ընկերություններից ընդգրկվել են 3-ը (ինչպես մեկ տարի առաջ). «ԼԻԳԱ Ինշուրանս», «ԻՆԳՈ» և «Սիլ Ինշուրանս» ։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ապահովագրական հատվածը պետական գանձարան հարկային վճարումները կրճատել է տարեկան 7%-ով’ բյուջե փոխանցելով 410.7 մլն դրամ, որից 326.2 մլն դրամ’ ուղղակի հարկեր (տարեկան 9.3% անկմամբ):

Ապահովագրական ընկերությունների շրջանում ըստ հարկային վճարումների առաջատարը «ԼԻԳԱ Ինշուրանս» ԱԸ-ն է, որը հայտնվել է 438-րդ հորիզոնականում (մեկ տարի առաջվա 379-ի դիմաց)՝ պետբյուջե փոխանցելով 177.3 մլն դրամ, որից 143.8 մլն դրամ՝ ուղղակի հարկեր:

Հաջորդը «ԻՆԳՈ» ԱԸ-ն է (նախկինում ՝ «ԻՆԳՈ Արմենիա»), որը զբաղեցրել է 515 – րդ հորիզոնականը (մեկ տարի առաջվա 882-ի դիմաց) ՝ պետբյուջե ուղղելով 151.6 մլն դրամ, որից 121.2 մլն դրամ՝ ուղղակի հարկեր։ Այս տարի ցուցակում է հայտնվել «ՍԻԼ Ինշուրանս» ԱԸ-ն, որը մեկ տարի առաջ այնտեղ չկար։ Ընկերությունը տեղաբաշխվել է 962-րդ հորիզոնականում’ պետբյուջե վճարելով 81.7 մլն դրամ, որից 61.1 մլն դրամ’ ուղղակի հարկեր:

Ցուցակում չեն ընդգրկվել «Արմենիա ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» (նախկինում ՝ ՌԵՍՈ) և «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունները:

ajax-loader