Երևանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Սոֆիայի հետ․ ԱԳՆ-ն շնորհավորել է Բուլղարիայի Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Ազգային տոնի՝ Օսմանյան կայսրության լծից ազատագրվելու օրվա առթիվ։ Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ 

«Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բուլղարիայի մեր ընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ 

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ 

ajax-loader