Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ 2025 թվականին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի:
Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագիրն իրականացնել այնպես, որ թեքահարթակների հասանելիությունը համակարգված ու տրամաբանված լինի:
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումն ընթացքում է:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մայիսին: