ՄԱԿ-ը տեղեկացրել է ուկրաինացի գերիների նկատմամբ ռուս զինվորականների հաշվեհարդարների թվի ավելացման մասին

Ուկրաինայում ՄԱԿ մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունն արձանագրել է ռուսական զորքերի կողմից գերեվարված ուկրաինացի ռազմագերիների սպանությունների կտրուկ աճ։ ՄԱԿ աշխատակիցներն ուշադիր վերլուծել են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական աղբյուրների հրապարակած ֆոտո- եւ վիդեոնյութերը, որոնք պատկերում են մահապատիժների տեսարաններ կամ սպանված զինվորների մարմիններ։ Բացի այդ, հարցման են ենթարկվել ականատեսները, որոնց վկայությունները հաստատում են այդ փաստերը։

Միջադեպերի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ մահապատիժների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ մարտական ​​գոտիներում, որտեղ ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացրել։ Առաքելության տվյալներով՝ 2024թ. օգոստոսի վերջից 24 առանձին միջադեպերի ժամանակ արձանագրվել է 79 մահապատիժ։ Ամենից հաճախ տեղում գնդակահարվել են ուկրաինացի զինվորները, որոնք հանձնվել են։ Ականատեսները հայտնել են նաեւ վիրավոր զինվորների դիտավորյալ սպանությունների մասին, նշվել է ՄԱԿ զեկույցում։ https://www.ungeneva.org/ru/news-media/news/2025/02/102854/missiya-oon-po-pravam-cheloveka-na-ukraine- zayavila-o-trevozhnom.

«Այս դեպքերը դատարկ տեղում չեն առաջացել։ Ռուսաստանի Դաշնությունում որոշ հասարակական գործիչներ բացահայտ կոչ են անում անմարդկային վերաբերմունք ցուցաբերել ուկրաինացի գերիների նկատմամբ եւ նույնիսկ մահապատժի ենթարկել նրանց: Նման հայտարարությունները կարող են առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի հետագա խախտումներ»,- ասել է առաքելության ղեկավար Դենիել Բելը: Իր զեկույցում ՄԱԿ-ը նշել է, որ եղել են առնվազն երեք նմանատիպ հայտարարություններ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների կողմից 2024թ., ինչպես նաեւ բռնության ենթարկելու բազմաթիվ կոչեր սոցիալական ցանցերում՝ ռուս զինվորականների հետ կապված ռազմական խմբերի կողմից: Սակայն կոնկրետ անուններ կամ կազմակերպություններ զեկույցում չեն նշվել։

Առաքելության փաստաթղթում ընդգծվել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը կտրականապես արգելում է գերի չվերցնելու անթույլատրելիության հրամաններ տալը, հակառակորդին նման գործողություններով սպառնալը կամ այս սկզբունքով ռազմական գործողություններ իրականացնելը։ «Ուկրաինացի ռազմագերիների մահապատժի բոլոր դեպքերը, ինչպես նաեւ նման գործողությունների կամ դրանց արդարացման հրապարակային կոչերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Ռազմական եւ քաղաքացիական ղեկավարությունը պետք է հստակ եւ միանշանակ հրամաններ տա՝ պաշտպանել բոլոր ռազմագերիներին եւ ապահովել նրանց հանդեպ մարդասիրական վերաբերմունքը»,- ընդգծել է Դանիել Բելը:

ajax-loader