Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև

ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։

ajax-loader