Վրաստանից մեքենաների ամենախոշոր արտահանողը Ղրղզստանն է

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 21.1 միլիարդ դոլար, ինչը 6.6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից:

Ներմուծման ծավալները տասը ամիսների ընթացքում գերազանցել են 15.1 միլիարդ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 6.1%-ով: Արտահանումն աճել է 7.9%-ով և կազմել 6 միլիարդ դոլար:

Բացասական առևտրային հաշվեկշիռը գերազանցել է 9 միլիարդ դոլարը: Սա ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 43.1%-ն է:

Վիճակագրության համաձայն՝ Վրաստանի արտահանման առաջատարը մարդատար ավտոմեքենաներն են, իսկ խոշորագույն արտահանման երկրների վարկանիշում առաջատար են ԱՊՀ երկրները, որտեղ վերարտահանվում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ներկրված մեքենաները:

Ուշագրավ է, որ ամենախոշոր արտահանող երկրների թվում կա Եվրամիության ընդամենը մեկ անդամ՝ Բուլղարիան, որը զբաղեցնում է ցուցակի տասներորդ հորիզոնականը, իսկ ցանկը գլխավորում է Ղրղզստանը: Եռյակում են Ղազախստանն ու Ադրբեջանը: Հաջորդում են Ռուսաստանը, Հայաստանը և Թուրքիան:

Ստորև ներկայացնում ենք Վրաստանից արտահանվող ապրանքների

մարդատար ավտոմեքենաների վերաարտահանում՝ 2.2 միլիարդ դոլար, +14%,

ֆեռոհամաձուլվածքներ՝ 316 միլիոն դոլար, +113%,

հարստացված ալկոհոլային խմիչքներ՝ 270 միլիոն դոլար, +53%,

գինի՝ 262 միլիոն դոլար, +9.2%,

թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 212 միլիոն դոլար, +288%,

հանքային ջրեր՝ 153 միլիոն դոլար, +26%,

գազավորված ըմպելիքներ՝ 129 միլիոն դոլար, +24%,

դեղորայք՝ 110 միլիոն, +1%,

ազոտական ​​պարարտանյութեր՝ 103 միլիոն դոլար, -29%,

հում ոսկի՝ 96 միլիոն դոլար, +20%,

այլ ապրանքներ՝ 2.1 միլիարդ դոլար, -12%:

ajax-loader