«Ինտերը» հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կոմո»-ին:

Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության հասավ 2:0 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն ու Մարկուս Տյուրամը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 89-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

ajax-loader