Tag Archives: Մխիթարյան

Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան

Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարևոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը: «Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝  հաղթել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են և շատ ուժեղ խաղացողներ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ...

Կարդալ ավելին »

Չեմպոնների լիգայի վիճակահանությունը միմյանց դեմ է հանել Մխիթարյանի ու Զախարյանի ակումբները

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին ու կավարտվի դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա 2024թ․ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Հատկանշական է, որ Իտալիայի գավաթակիր «Ինտերն» ընդգրկվել է D խմբում, որտեղ ուժերը կչափի իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Զախարյանն առնվազն երկու անգամ կարող են ...

Կարդալ ավելին »

«Ինտերը» հաղթեց ՊՍԺ-ին․ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում անցկացրին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը։ ՊՍԺ-ն առաջինը հասավ հաջողության։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 63-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ 81-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն։ 2 րոպե անց «Ինտերի» հաղթական գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Ստեֆանո ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Այդ մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նշվում է, որ «Ինտեր»-ի կիսապաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա հունիսի 10-ին: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ: Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդիպումը: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նշվում է, որ մայիսի 21-ին «Նապոլի»-ի դեմ կայանալիք հանդիպմանը Մխիթարյանը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Երկու խաղերի՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader