Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգ գործարկել՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևի:

Ինչպես տեղեկանում ենք իրանական Press TV-ից, այդ մասին հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում հանդիպման ժամանակ հայտնել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին։

Արաղչին նշել է, որ խոսքը պատասխան միջոցի մասին է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից, և որին աջակցում է ԱՄՆ-ն։

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) և Արտաքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով ԱԷՄԳ-ի կողմից ընդունված բանաձևը և նշելով, որ դրան ի պատասխան՝ նոր ցենտրիֆուգներ կգործարկվեն։ 

ajax-loader