Երևանի քաղաքապետարանն այս տարի ավարտել է ծառերի փոխարինման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտել է Ալեք Մանուկյան փողոցում։ 

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: 

«Երբեմն ուրախությամբ, երբեմն էլ ընդվզումներով էին երևանցիները խոսում ծառերի փոխարինման ծրագրի մասին, այժմ ակնհայտ է՝ այն ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծում, այլև կարևոր է անվտանգության տեսանկյունից:

Կենտրոնից մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ajax-loader