Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի նախաձեռնող՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետները այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:
«Մեր հյուրերը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան ԶՊՄԿ արդյունաբերական ամբողջ ցիկլին, շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին:
Հյուրերն ականատես եղան հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին»,- նշված է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ։