ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ. նոյեմբերի 4-10-ն անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով:
Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում և կենտրոնական գրադարանում անցկացվելու են միջոցառումներ։
«Նոյեմբերի 6-ին «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի կունենա քննարկում՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով: Նույն օրը «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող սաների ծնողների համար կազմակերպվելու է իրազեկման հանդիպում-դասընթաց՝ «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով: Նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբի հերթական պարապմունքը նվիրվելու է մեդիագրագիտությանը՝ «Ինչպես ենք ստանում լուրեր և տեղեկություններ» խորագրով:
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի աշնանը և նպատակ ունի՝ ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրի վրա։
Սևան համայնքը նախորդ տարիներին ևս մասնակցել է Մեդիագրագիտության շաբաթին տարբեր նախաձեռնություններով, պարապմունքներով, քննարկումներով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ