Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններ, և, բնականաբար, նշել է, որ գլխավորը Վրաստանի եվրաինտեգրումն է, գրում է SOVA-ն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է երկիրը զարգացնել բոլոր ուղղություններով, որպեսզի մինչև 2030 թվականը Վրաստանը հասնի եվրաինտեգրման նպատակին, ինչի համար, ըստ նրա, կարվի հնարավորը։
Կոբախիձեն այս համատեքստում կենտրոնացել է տնտեսական աճի վրա, և, ըստ նրա, «եթե տնտեսական ցուցանիշները համապատասխան չլինեն, ոչ ոք երկիրը չի ընդունի ԵՄ»։
«Մենք ակնկալում ենք հարաբերությունների վերականգնում, ինչը, կարծում ենք, տեղի կունենա հաջորդ տարվա սկզբից։ Ասոցացման համաձայնագրով և ազատ առևտրի համաձայնագրով մենք կոնկրետ պարտավորություններ ունենք։ Մեր հավակնոտ նպատակն է մինչև 2028 թվականը կատարել այս պարտավորությունների ավելի քան 90%-ը երկու ուղղություններով։
Սա, ի վերջո, կապահովի, որ Վրաստանը հասնի այն վերջնական նպատակին, որը մենք մեր առջեւ դրել ենք 2030թ.-ի համար, այն է՝ մեր երկրի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը։
Սա պահանջում է երկրի զարգացում բոլոր ուղղություններով, այդ թվում, մասնավորապես, տնտեսական աճ։ Եթե տնտեսական ցուցանիշները համապատասխան չլինեն, ոչ ոք երկիրը չի ընդունի ԵՄ անդամ»,- ասել է Կոբախիձեն։