Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ Չինաստանի հյուսիսում մահացել է առնվազն 60 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն հայտնել է, որ մայրաքաղաքում հեղեղումների զոհ է դարձել 44 մարդ, 9-ը համարվում են անհետ կորած։ Զոհերի զգալի մասը՝ 31 մարդ, Պեկինի Միյուն նահանգի տարեցների խնամքի կենտրոնի շահառուներ են։
Զոհեր կան մյուս նահանգներում ու քաղաքներում ևս։
Չինաստանում հորդառատ անձրևները սկսվել են մեկ շաբաթ առաջ։ Պեկինի Միյուն թաղամասում տեղումների քանակը հասել է մինչև 573.5 մմ-ի։