Խաղաղության պայմանագիրը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, և, ինչպես երևում է համաձայնագրի նախագծի տարբերակից, որը կողմերը շարունակում են փոխանակել, խոսքը երկկողմ համաձայնագրի մասին է։
Այդ մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագիրը լինի ոչ թե երկկողմ, այլ եռակողմ:
«Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա դրանք միջնորդական ջանքեր են, եւ իհարկե, Հայաստանը ողջունում է ցանկացած անաչառ, անշահախնդիր և կառուցողական միջնորդական ջանք»,- ընդգծեց Գրիգորյանը։