Հունաստանում նավաստիները երկօրյա գործադուլ են անում տնտեսական պահանջներով

Համահունական ծովային ֆեդերացիան (PNO) հոկտեմբերի 22-ին եւ 23-ին իրականացնում է  նախազգուշական գործադուլ մերձափնյա լաստերում, ուղեւորատար միջազգային նավերում եւ զբոսաշրջային լայներներում՝ գործատուներից պահանջելով հավաքական աշխատանքային պայմանագրերի կնքում եւ աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին տեղեկացրել է ERT-news հունական հեռուստաալիքը։

Նավերը խարիսխները չեն հանի երկու օր երկրի բոլոր նավահանգիստներում։ Արհմիությունը պահանջում է ստորագրել հավաքական աշխատանքային պայմանագրեր գերատեսչությունների, գործարարների եւ արհմիությունների միջեւ 2025թ. եւ աշխատավարձի բարձրացում 12 տոկոսով։

Այս հարցով մինչ այդ տեղի էր ունեցել հանդիպում դաշնության եւ ուղեւորատար նավագնացության ընկերությունների ասոցիացիայի միջեւ, որն անարդյունք էր ավարտվել։ «Ցավոք, հանդիպումը խափանվել է գործատուների պատճառով։ Աշխատավարձի 12 տոկոս բարձրացման փոխարեն նրանք առաջարկել են ընդամենը 3 տոկոս 2025թ.,  ինչպես նաեւ հրաժարվել են քննարկել մի շարք այլ խնդիրներ»,- նշվել է արհմիության հաղորդագրությունում։

ajax-loader