Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Օդիսեյ Բիգվավան հայտարարել է, որ Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին փաստաթղթի համաձայնեցումն ու ստորագրումը պետք է լինեն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան քննարկումների առանցքային խնդիրը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի վերսկսմանը։
ԵԱՀԿ համանախագահ Վիորել Մոշանուն, իր հերթին, ընդգծել է, որ «քննարկումների բոլոր մասնակիցներն ունեն ընդհանուր նպատակ՝ հանդիպումը Ժնևում հնարավորինս արդյունավետ դարձնել»։
Քննարկումների 62-րդ փուլի անցկացումը նախատեսված է նոյեմբերի 5-6-ը։