Հայաստանը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման է անցնում նոր խումբ ապրանքների համար։
Այժմ պարտադիր դրոշմավորվում են ծխախոտը, ալկոհոլը և փաթեթավորված խմելու ջուրը։ Մեկնարկել են նաև կաթնամթերթքի, գարեջրի, գազավորված և ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի և մի շարք այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրերը։
Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորումը թույլ է տալիս իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։