Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություններ է առաջարկում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտի օրենքներում, որով դյուրացնում են արդեն իսկ փորձաքննության ենթարկված և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ հավատարմագրված կազմակերպություններում»:
Հայրապետյանը նշեց, որ փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումը իրականացնելու նպատակով, ինչը ենթադրում է ֆինանասական և վարչարարական ծախսեր, մասանավորապես եթե ընկերությունները ցանկանում են մեկ օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնել, վճարումները կարող են հասնել ընդհուպ մինչև 60 հազար դրամի:
Հայրապետյանի խոսքով՝ հաշվի առնելով այդ հանգամանքը ՊԵԿ-ը արդեն իսկ հրապարակում է ապրանքների ցանկը, որոնք չենք հանդիսանում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ:
«Ցանկի հրապարակումը էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանասական բեռի կրճատմանը, սակայն օրենքում ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում ցանկում ներառված ապրանքները, ինչ պարբերականությամբ է թարմացվում ցանկը և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը:
Նախագծի նպատակը արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիմնա վրա մաքսային ձևակերպումների դյուացման համար իրավական հիմքերի ստեղծքումն է»,- ասաց Հայրապետըյանը, հավելելով՝ նպատակը լրացուցիչ վարչարարության և ֆինանասական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը, հատկապես տեխնոլոգիական ինժեներական ոլորտի ընկերությունների համար:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ կոչ արեց տնտեսվարողներին՝ նայել ՊԵԿ կայքը, որտեղ հրապարակված են ցանկերը. «Որպեսզի այդ ապրանքատեսակների մասով լրացուցիչ ժամանակ ու ֆինանսական ռեսուրս ծախսելու կարիք չլինի, և անցնեն մաքսազերծման հաջորդ փուլերին»։