Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Այդ մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։
Wonderful to have met Prime Minister Nikol Pashinyan of Armenia on the sidelines of the Summit of the Future at the @UN earlier today. @NikolPashinyan pic.twitter.com/Au5f9Da5T0
— Narendra Modi (@narendramodi) September 23, 2024