Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի հուլիսի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները՝ ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հուլիսին կազմել է 900,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․98% աճ։

Արաբկիր վարչական շրջանում՝ 628,500 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․1% աճ։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 476,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 11․3% անկում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 438,500 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․1% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 412,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․4% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 407,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․5% աճ։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 400,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․6% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 398,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․7% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 398,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 10․2% աճ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 390,200 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․8% աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 229,050 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 6․8% աճ։

ajax-loader