Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) զանգվածային հարված է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման լիբանանյան օբյեկտներին, երբ պարզել է նշաններ արմատականների կողմից գրոհի պատրաստման մասին։ Այս մասին տեղեկացրել է Walla լրատվական պորտալը։
ՑԱԽԱԼ-ը նախազգուշացնող հարված է հասցրել լիբանանյան սահմանից հարյուր կիլոմետր հեռու՝ գրոհի պատրաստման նշանների հայտնաբերումից հետո։ Հարվածները հասցվել են բնակելի տների մոտ, քանի որ դրանց կողքին տեղակայված են եղել հրթիռային կայանքներ, նշել է պորտալը։
Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՑԱԽԱԼ-ը «զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկչական թիրախներին, որոնք պատկանում են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը Լիբանանում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ