ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։