Առողջապահության նախարարը աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն

Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը և մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուները։

Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։

Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։

«Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատվարձը և աշխատանքային պատշաճ պայմանները։

Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք, մնացածը կառավարչական ձեր հմտությունների, ռեսուրսների ճիշտ ուղղորդման և այլ միջոցառումներ ձեռնարկելու մեջ է, և մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը եղել է նաև Արտաշատի ՀՎԿԱԿ մասնաճյուղում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։

ajax-loader