Եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն։ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հեպատիտ Ց-ի դրական հակամարմիններ, կարող են դիմել ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն անվճար ՊՇՌ հետազոտության համար, որով հաստատվում կամ ժխտվում է հեպատիտ Ց-ի ախտորոշումը։ ՊՇՌ հետազոտությունը կատարվում է ԱՆՎՃԱՐ։ Հետազոտությունները կազմակերպելուց հետո սկսվում է քաղաքացու հակավիրուսային բուժումը, եթե ...
Կարդալ ավելին »Tag Archives: առողջապահություն
ԵԽ-ն աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումներին
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն ընդգծել է ոլորտում մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ: Այս առումով Լենա Նանուշյանը շեշտադրել է ոլորտի ներկայիս բարեփոխումները, որոնց հանգրվանը ծառայությունների ֆինանսական և ֆիզիկական հասանելիության ապահովմանն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ...
Կարդալ ավելին »Քաղցկեղը դատավճիռ չէ․ Առողջապահության նախարարություն
Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի ...
Կարդալ ավելին »Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Ասոցիացիան համագործակցելով առողջապահության նախարարության հետ` Հայաստանի բժիշկներին հնարավորություն է տալիս Ֆրանսիայում վերապատրաստվելու: Եռամսյա վերապատրաստումից հետո 2 բժիշկ արդեն վերադարձել է, իսկ 3-ը` պատրաստվում են մեկնելու: Նրանք ևս ներկա էին հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են լեզվական, կազմակերպչական մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որը կբերի ծրագրին ...
Կարդալ ավելին »Ան նախաձեռնել է քննարկում ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի ԱԱՊ օղակի խնդիրերի համար
Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող: «Առաջնային օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է ...
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարը աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն
Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը և մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։ Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։ «Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների ...
Կարդալ ավելին »Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն
Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում վրացի գործընկերոջ` Միխեիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ, այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Շրջայցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, պետական ֆինանսավորմամբ բնակչությանը մատուցվող ծառայությունները, ինչպես նաև քաղցկեղի բուժմանն ուղղված մոտեցումները։ Կլինիկայի գլխավոր տնօրեն Գիորգի Ցիվցիվաձեն հայկական պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել կենտրոնում կիրառվող բուժման ժամանակակից մեթոդների և սարքավորումների մասին:
Կարդալ ավելին »Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը: Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հնարավորություններին, մասնագիտական ...
Կարդալ ավելին »Կայացել է Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը
Այն համախմբել է Առողջապահության նախարարության խորհրդատուներին, Առողջապահության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալները, և առցանց ողջունել է ԵԽ մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը: Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը: Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել ԱՆ խորհրդատուների հետ առողջապահության բնագավառի հիմնական ...
Կարդալ ավելին »Շուրջ 651 դեղատուն արդեն միացել է Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին
Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին մարտի 1-ից մինչև այսօր միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից հայտնում են, որ ներկայումս համակարգին, ընդհանուր առմամբ, միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը: Նշվում է, որ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր ...
Կարդալ ավելին »