Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ։

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց ռուսաստանցի Զաուր Բեսլեկոեւի հետ եւ պարտվեց 5:6 հաշվով։

Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 14։4 հաշվով հաղթել էր հարավկորեացի Գունhի Լիին, 1/8 եզրափակիչում 6։1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի Մ-20 գործող չեմպիոն, լիտվացի Ռոկաս Ցեպաուսկասին, քառորդ եզրափակիչում 9։4 հաշվով ուժեղ էր եղել Վենհաո Հուից։

Կիսաեզրափակիչում Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին։

Նյութի աղբյուր՝ NEWS.am Sport

ajax-loader