Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում: Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով:
Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: