Երևանում Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 20-ին ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է բամբակի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին։

ajax-loader