«Բոհեմ» թատրոնը կներկայանա պրեմիերայով

Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում oգոստոսի 21-ին և 26-ին կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։ 

 «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի. 

«Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում, և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային և, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին»,- ասել է պրոդյուսերը:

88888.png

Նոր ներկայացման դերակատարներն են Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Արեն Սաֆարյանը, Ելենա Կասիմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Միրզոյանը և Կարո Հովհաննիսյանը։ 

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։

ajax-loader