s

Մարդկային մտածելակերպում տարածքային և ժամանակային սահմանափակումներ չպետք է լինեն. այսօր Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր և առաջին նախագահ, ԶՊՄԿ» ՓԲ ընկերության երկարամյա գլխավոր տնօրեն, հանքարդյունաբերության գիտակ Մաքսիմ Հակոբյանի 75 -ամյակը:

Նրա ղեկավարման տարիները բեկումնային եղան հանքարդյունաբերության համար։ Մաքսիմ Հակոբյանը կարողացավ առաջ ընկնել ժամանակից, կանխատեսել ինժեներատեխնիկական առաջընթացը և վերազինել արտադրական գործընթացները:

Նա միշտ գնահատում էր աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների պահապանն ու նորարարությունների ջատագովը։

«Մարդկային մտածելակերպում տարածքային և ժամանակային սահմանափակումներ չպետք է լինեն: Մեկ օրվա համար մտածող ու ապրող մարդն ապագա ու հաջողություն երբեք չի կարող ունենալ»,- ասել է Մաքսիմ Հակոբյանը:

ajax-loader