Շիրակի Ձիթհանքով գյուղում այրվել է բեռնատար. կա տուժած

-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «ZiL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.): 

Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է «ZiL» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

ajax-loader