Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԵԽ -ի աջակցությամբ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում 2022-ի դեկտեմբերին Արարատ քաղաքում հիմնվել է «Ուսումնական կենտրոն», որտեղ պրոբացիայի շահառուների համար իրականացվում են «Կահույքաշինության հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Վարսավիրական հմտություններ» մասնագիտություններով դասընթացներ։
Հաշվի առնելով Երևանում հաշվառված պրոբացիայի շահառուների ծավալն ու վերջիններիս կողմից նշված դասընթացների նկատմամբ հետաքրքրությունը և ներգրավվածությունը՝ նախատեսվում է Կենտրոնը տեղափոխել Երևան, ինչը հնարավորություն կընձեռի ավելի շատ շահառու ներգրավել իրականացվող ծրագրերին ոչ միայն Երևանից, այլև՝ հարակից մարզերից:
Այս որոշումով առաջարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա Ծ. Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող ինժեներական մասնաշենքի 1-ին հարկից 357.7քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, որից 15.5 քառ.մետր մակերեսով ընդհանուր օգտագործման սան.հանգույցը հետ վերցնել պետգույքի կռավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը:
Նշվում է, որ Կենտրոնի տեղափոխմամբ կիրականացվի նաև ֆինանսական միջոցների խնայողություն, ինչպես նաև կկրճատվեն Երևանից շահառուների տեղափոխման համար իրականացվող տրանսպորտային ծախսերը։

 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
		 
			