Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթի» ներդրումային ծրագրերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է:

«Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման Կառավարության ծրագրերից»,- գրել է Փաշինյանը։

ajax-loader