«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ: