2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Այդ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ:
Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար: