Հունաստանի ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է, որ ավելի քան 270 կիլոգրամ կոկաին է առգրավվել, որի փողոցային արժեքը գնահատվում է ավելի քան 5.5 միլիոն եվրո, ինչպես նաև ձերբակալել է երեք տղամարդու, հաղորդում է AP-ն։
Մեծ Բրիտանիայի Ազգային հանցագործության դեմ պայքարի գործակալությունը ոստիկանությանը հայտնել է, որ կոկաինը պետք է տեղափոխվեր դեպի Հունաստանի հյուսիսային Սալոնիկ նավահանգիստ մեկնող նավով։
Կոկաինը թաքցված է եղել Էկվադորից ներմուծված բանանով լի տարայի մեջ։
Ոստիկանները հայտնաբերել են կոկաին և առգրավել են թմրանյութի մեծ մասը, որը գտնվել է աղյուսի չափի փաթեթներում, նախքան դրանք բեռնատար մեքենա բեռնելը։
Բեռնատարը շարժվել է դեպի Աթենքի Ասպրոպիրգոս արվարձան՝ ավելի քան 500 կիլոմետր դեպի հարավ, որտեղ շաբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու, ովքեր էլ հենց բացել են կոնտեյները։
Ոստիկանության տվյալներով՝ առգրավված կոկաինի ընդհանուր քաշը կազմել է 271,15 կիլոգրամ։
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների թվում են տրանսպորտային ընկերության 40-ամյա հույն սեփականատեր, 32-ամյա բուլղարացի և 47-ամյա բուլղարացի, հավելելով, որ բուլղարացին կապի մեջ է եղել թմրավաճառական խմբավորման հետ և կազմակերպել է կոնտեյները վերցնելու ու տեղափոխելու պրոցեսը: 32-ամյա բուլղարացին պատասխանատու է եղել անանուն խմբավորման անդամների միջոցով թմրանյութերի տարածման համար:
Ոստիկանությունը որոնում է թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված այլ անձանց։ Ձերբակալվածներից երեքը երկուշաբթի օրը կներկայացվեն դատախազի առջև։