ԱՄՆ զինված ուժերը մտադիր են ռազմական ինքնաթիռներ տրամադրել ավելի քան 5 հազար ձերբակալված անօրինական միգրանտների արտաքսման համար։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսի հայտարարությունում։
«Նախարությունը կտրամադրի ռազմական ինքնաթիռներ՝ աջակցելու ներքին անվտանգության նախարարության արտաքսման թռիչքներին Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) եւ Էլ Պասոյից (Տեխաս) ավելի քան 5 000 անօրինական միգրանտների համար, որոնք ձերբակալվել են մաքսային եւ սահմանային պաշտպանության կողմից», նշվել է փաստաթղթում։
«Նախարարությունը կաջակցի ժամանակավոր եւ մշտական արգելապատնեշների կառուցմանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելու եւ սահմանի ապօրինի հատումների, մաքսանենգության դեպքերը նվազեցնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։ «Սա դեռ սկիզբն է։ «Շուտով նախարարությունը կնախապատրաստի եւ կուղարկի լրացուցիչ առաքելություններ՝ երկրի սահմաններին նախագահի կողմից հնչեցված սպառնալիքների ողջ շրջանակին արձագանքելու համար»,- եզրափակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։